Փաշինյանի համար 15 զոհը արդյունք է, ոչ թե հետևանք

Փաշինյանի համար 15 զոհը արդյունք է, ոչ թե հետևանք

«Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի արդյունքում զոհվել է 15 զինծառայող»,-այսօր կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ուենցած ահասարսուռ դեպքին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել։ 

Հայաստանը ճակատագրի հեգնանքով մոտ հինգ տարի ղեկավարող Նիկոլ Փաշինյանի համար, պարզվում է, տեղի ունեցածը արդյունք է, ոչ թե հետևանք։ Սրանով նա միամտաբար կամ դիտավորյալ մատնում է, որ հրդեհից ինքը օգուտ է քաղել, քանզի արդյունքը դրական ելքն է մատնանշում, հետևանքը՝ բացասական։ Փաշինյանի համար սա, փաստորեն, դրական իրադարձություն էր։ Դրա համար էլ ինքը բառացի հայտարարեց՝ «հրդեհի արդյունքում», ոչ թե հետևանքով։ Դժվար է ասել, թե Փաշինյանն այնքան անգրագետ է, որ արդյունքը հետևանքից չի տարբերում։