ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 դպրոցական է տուժել

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 դպրոցական է տուժել

Դպրոցական տարիքի 4 երեխա է տուժել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի գեղեցկության սրահներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ըստ աղբյուրի, կրակել են տարածքով անցնող մեքենայի միջից։

Միջադեպի պատճառներն առայժմ անհայտ են։