ԿԸՀ-ն գրանցել է Ալիևի թեկնածությունը

ԿԸՀ-ն գրանցել է Ալիևի թեկնածությունը

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է «Նոր Ադրբեջան» կուսակցությունից Իլհամ Ալիևի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։
Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը հանձնաժողովի նիստի արդյունքներով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի իշխող կուսակցության վարչությունը նախագահի պաշտոնում առաջադրել էր երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունը։ 
Դեկտեմբերի 16-ին կուսակցությունը փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ՝ նախագահի պաշտոնում Ալիեւի առաջադրման վերաբերյալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին հաստատել է նրա թեկնածությունը նախագահի պաշտոնում։

Դեկտեմբերի 26-ին «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակված Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Իլհամ Ալիևի օգտին 50 000 ընտրողների ստորագրություններով թերթիկները, ինչպես նաև համապատասխան այլ փաստաթղթեր, որոնք պահանջվում են ըստ երկրի օրենսդրության։

Հավելենք, որ նախագահական ընտրություններում թեկնածություններ են առաջադրել մի շարք գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք, ըստ էության, կեղծ մրցակցության ֆոն են ապահովում Բաքվի բռնապետի վերընտրության համար։