«Լաբառոշ Սողոյին տոժունքը պըռըգներեն կը թափիր»
Քաղաքական գործիչների պահվածքը շատ կարևոր ու բնութագրական է։ Եթե ղեկավարը զուսպ է, հավասարակշռաված ու դատում է սառը, անկախ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից հարգանքով ես լցվում նրա նկատմամբ։ «Կիսաբաց լուսամուտներ» -ի հերոսները մուտք են գործել մեր քաղաքական դաշտ ու հարգանք են պահանջում իրենց նկատմամբ։ Ճղճղան ձայնը, անտակտ խոսելաձևը, քաղաքական այլախոհ գործիչներին արատավորելը, ,, լաբառոշ, լորձախառն բերանով ,,շանտաժ անելը այլևս քաղաքական գործիքներ չեն, որոնցով կարող ես ստիպել հանրությանը, որ քեզ հավատա։ Նման գործիքները 4,5 տարի օգտագործվելուց մաշվել են, մարդիկ հոգնել են սրա, նրա վրա գործ կարելուց, շանտաժ անելուց։ Մարդիկ հոգնել են նրանցից, ովքեր սեփական աչքի գերանը չեն տեսնում, ուրիշի աչքի շյուղն են տեսնում։
Խաչատուր Սուքիասյանի կայքին պատկանող լրագրող Նանեն մոտեցել էր Ռոբերտ Քոչարյանին ու հարցնում էր, թե քանի մարդ է սպանել Քոչարյանը։ Հարցնելու տո՜նը, շարժու՜ձևը սարսափելի էր։ Նախ, երբ լրագրողը հարց է ուղղում պաշտոնյային, հատկապես նման կարգի հարց, ինքը պիտի դա հարցնի հանգիստ տոնով։ Լրագրողի այլայլված, ձևափոխված դեմքը, գրգռված շարժուձևը, լայնանալուց ձևը կորցրած բերանը սարսափ էր ներշնչում։ Նման վիճակում գտնվող լրագրողի մասին ընդամենը կարելի է ասել՝ ի՜նչ ծանր բեռ են դրել ուսերիդ։ Նանեին ուղարկողին թվացել է, թե կարող է իր բնական հունից հանել Քոչարյանին, բայց Երկրորդ նախագահի, դրանից առաջ էլ նրա տղայի հավասարակշռությունը հիացմունքի էր արժանի։ Երբ մարդ կարողանում է տիրապետել իրեն, նա կարող է տիրապետել, կառավարել երկիրը։ Փաստորեն չստացված մի թատրոն ստացվեց, որտեղ մարդիկ խղճահարությամբ նայում էին այլայլված լրագրողին։
Մի երկու օր հետո լրագրողները կոռեկտության շրջանակում հարց ուղղեցին Խաչատուր Սուքիասյանին։ Նա գրգռվեց այնպես, ինչպես գրգռվել էր իր կայքի լրագրողը։ Սերժ, Քոչարյան, լրագրող․․․ սաղ խառնեց իրար։ Ի՜նչ փրփրել էր փրփրել, երբ իր աչքի գերանը տեսել էին։ Երեկ ձեռագրերից մեկում մի բարբառային արտահայտություն էի կարդացել, որ տպավորվել էր մեջս։ Հրաշալի համեմատություն էր․ «Լաբառոշ Սողոյին տոժունքը պըռըգներեն կը թափիր»։ Իրոք ինչքա՜ն նման է այս արտահայտությունը նրա խոսելաձևին։ Ես օրինակ չէի պատկերացնում, որ լաբառոշ կոշիկ արտահայտություն կա։ Դա լայնանալուց ձևը կորցրած կոշիկն է։ Այս արտահայտությունը մեր լրագրողները կարող են օգտագործել այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր խոսելուց կորցնում են բերանի ձևը․․․ ու այն դառնում է ծռմռված, ձևը կորցրած մաշիկ։
Կարծիքներ