Գավառական «ինչքան ուզենք, էնքան կխփենք»-ից մինչեւ «քաղաքակիրթ» «ինչքան ուզենք, էնքան կխփենք»

Գավառական «ինչքան ուզենք, էնքան կխփենք»-ից մինչեւ «քաղաքակիրթ» «ինչքան ուզենք, էնքան կխփենք»

Վերնագրի առաջին հատվածը «թևավոր» խոսքերի շարքից է և առաջին անգամ օգտագործվել է նախագահական ընտրություններին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: Այդպես էլ եղել է՝ ստացվել է քվեների այնքան տոկոս, որքան անհրաժեշտ է եղել: Սա պարզունակ, «անմեղ» ու ցինիկ արտահայտություն է, գավառական մտածելակերպի վառ դրսևորում: Միաժամանակ, այդ ցինիզմը ճանապարհ բացեց 2018 թվականի այլ, էլ ավելի կատարելագործված, «քաղաքակիրթ», «ոչ այնքան անմեղ» ցինիզմի համար. «ինչքան ուզենք, էնքան կխփենք»-ը նոր իմաստներ ստացավ. ինչքան ուզենք, էնքան զոհ կտանք՝ «հանուն խաղաղության», ինչ ուզենք, էն էլ կբանակցենք, ինչ ուզենք և ինչքան ուզենք,  կտանք, ինչքան ուզենք, էնքան կուտենք…

Երկիրը խփվեց, փշրվեց ապակու նման …

Հ.Գ. 1960-ականներին Միլանում մի ունևոր գործարար թաղամասի բոլոր տղաներին մեկական պարսատիկ նվիրեց` ի նշանավորումն իր ընկերության հոբելյանի: Պարսատիկներին կցված էր հետևյալ գրությունը. «Շնորհակալություն անդավաճան համագործակցության համար»: Այդ գործարարը զբաղվում էր շենքերի ու պատուհանների ապակեպատմամբ…
2018 թվականին, Գյումրից քայլող մի քանի տղաների…

Գագիկ Վարդանյան