Մարդիկ գնացել ֆաբրիկաների մեքենաների ճանապարհները փակել են ձվի համար

Մարդիկ գնացել ֆաբրիկաների մեքենաների ճանապարհները փակել են ձվի համար

Մայրաքաղաքում այսօր ձվային հուսահատություն էր, ձու չկար, և տանտիրուհիները չգիտեին՝ սառնարաններում եղած, լավագույն դեպքում, 10 -15 ձուն ներկե՞ն, թե՞ խմորողեն պատրաստեն։

Պուշկինի 43, 41, 56, Սարյան 8 հասցեներից որևէ խանութում շաբաթ առավոտյան ձու չկար։ Խանութներից մեկի վաճառողուհին անգամ բողոքեց․«Ոչ միայն չկա, այլև զանգում ենք բաց թողողներին, հեռախոսը դնում են»։

Մոտակա խանութներից մեկի մաքրուհին ասաց, որ 6․30 երևի Թումանյանի «Սաս»-ում կստանան, բայց զգուշացրեց, որ մեծ հերթեր կլինեն։ Միգուցե խուճապը, միգուցե այն, որ այս տարի շատ ավելի շատ սգավոր ընտանիքներում են նշելու Քրիստոսի սուրբ Հարության տոնը, ձվի պահանջարկն իրոք անասելի է։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ասում է, որ առավոտյան խանութներում ձու չի եղել,քանի որ թռչնաֆաբրիկաների մեքենաները չեն կարողացել ձուն բարձել, գործարանի տարածքից դուրս գալ։ «Էնքան մարդ ա գնացել ֆաբրիկաների մոտ»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը։ Նա նաև վստահեցնում է, որ երեկ 46 դրամով ակցիա է արե ՝ Շիրազի վրայի «Զովք», Նորքի սուպերմարկետներում և «Տիտանում»։

Իսկ ձվի դեֆիցիտը պատճառը, այնուամենայնիվ, ո՞րն է։  Սերգեյ Ստեփանյանն ասում է. «Էն քանակը, որ սովորաբար ուղարկում ենք՝ 20 արկղ 3 օր դիմանում է, 20 արկղ ուղարկում ենք, ասում ա՝ 2 ժամից վերջացավ, էլի ուղարկենք»։

Նշենք, որ Սարյանի «Զովքում» ձուն երեկ վաճառվել է 200 դրամով։ Սերգեյ Ստեփանյանը զրույցի ժամանակ պարբերաբար հարցնում էր՝ իսկ Կոմիտաս 47-ի վրա եղե՞լ եք։

Թռչնաբույծների միության նախագահը ասաց, որ պատճառը վառեկների պակասն է։ Ստիպված՝ ինքնաթիռային չարթերային ռեյսով ճտերին Հունգարիայից Հայաստան են բերել։