ԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

Մինսկում ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման պատճառով։

«Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը։ Դիտարկեք Լիտվայի և Լատվիայի հետ մնացած սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով մեկնելու հնարավորությունը։

ԱՄՆ քաղաքացիներին թույլ չեն տալիս Բելառուսից ցամաքային ճանապարհով մուտք գործել Լեհաստան։ Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասվում է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, խորհուրդ է տրվել մուտք չգործել Բելառուս։

Դեսպանությունը հիշեցրել է վերջերս Լիտվայի կողմից Բելառուսի հետ սահմանին երկու անցակետերի փակման մասին՝ նշելով, որ «Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը հնարավոր է»։