Գետաշենի, Շահումյանի հայերը պիտի իրենց տներ վերադառնալու հնարավորություն ունենան․ Փաշինյան

 Գետաշենի, Շահումյանի հայերը պիտի իրենց տներ վերադառնալու հնարավորություն ունենան․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության  դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին և անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու–Ստեփանակերտ երկխոսության միջոցով` միջազգային մեխանիզմի շրջանակներում։  Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական կողմի տեղեկությունները վկայում են, որ Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը` փորձելով դրա պատասխանատավությունը դնել Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս ամենի համար էական է նաև 2020թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը նախատեսում է փախստականների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլև հարակից շրջաններ։ Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերը արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան»,- ասաց Փաշինյանը։