Սրանից հետո ՀՀ դատավորը որոշումից առաջ մտածելու է՝ ի՞նչ անի, որ հետապնդման չենթարկվի

Սրանից հետո ՀՀ դատավորը որոշումից առաջ մտածելու է՝ ի՞նչ անի, որ հետապնդման չենթարկվի

Ես վստահություն չունեմ, թե այսօրվա դատավորը Առուշանյանի գործով ինչ կարող է անել, հատկապես, որ այդ դատավորը հենց երեկ կալանավորեց Քաջարանի քաղաքապետին։ Ինքն այն դատավորն է, որ կալանավորել է նաև Արմեն Չարչյանին, և կյանքը ցույց տվեց, որ Չարչյանի կալանավորումը եղել է ապօրինի։ Ի վերջո, սա այն դատավորն է, որ երկու տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հակասահմանադրական հոդվածով նույնպես կալանավորել է։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Վերաքննիչի բակում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկել է Գորիսի համայնքապետ
Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։

«Այս ամենը հիմնավոր կասկած է առաջացնում, որ դատավորը հավատարիմ է մնալու ոչ թե արդարադատությանը, այլ ՝ այսօրվա քաղաքական իշխանությանը»,- ասաց Ալեքսանյանը։

«Այսպիսի մի հատաքրքիր բան էլ կա։ Բախշիյանի շուրջ տեղի ունեցածն ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջացնում, որ այսուհետ ՀՀ-ում յուրաքանչյուր դատավոր, նախքան քրեական գործի վերաբերյալ որոշում կայացնելը, որով հետաքրքրված է քաղաքական իշխանությունը, երկար է մտածելու, որպեսզի հետագայում քաղաքական հետապնդման չենթարկվի ու չկալանավորվի»,- հավելեց նա։