Նիկոլն ասել է ապագա կա՝ բայց պարզվում է Նիկոլի ապագայում բանակը չկա

Նիկոլն ասել է ապագա կա՝ բայց պարզվում է Նիկոլի ապագայում բանակը չկա

Բանակին ելակով ու համադամ խորտիկներով կերակրող վարչապետը, հիմա էլ որոշել է բանակը առհասարակ չկերակրի։ Բանն այն է, որ պայմանագրային զինծառայողներն այլեւս չեն սնվելու ծառայության ընթացքում։ Նիկոլը որոշել է, որ զինվորը ոչ միայն ֆորմա, մայկա- տրուսիկ, զրահաբաճկոն ու կասկա պիտի վերցնի տնից, այսուհետ նաև՝ սնունդը։ Պայմանագրային զինծառայողներին զրկել են զորամասերում սնվելու հնարավորությունից։ 

Պաշտպանության նախարարությունը բացատրել է, որ «ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։ Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության»։ Հիմա փաստորեն վերադառնում են հին համակարգին։ 

Բայց, մի րոպե, դուք էիք հայտարարում, որ անցնում ենք պայմանագրային բանակի, որ բանակը վերակառուցվում է եւ կամաց հրաժարվելու ենք ժամկետային զինծառայությունից ու ամբողջ բանակը պրոֆեսիոնալ պայմանագրային է լինելու։ Ի՞նչ է ստացվում՝ պետությունը կրճատում է բանակի թվաքանակը, ՊՆ աշխատակազմը, զինծառայողներին, հիմա էլ՝ սնունդը։ Երեւի զենք գնելու անհրաժեշտություն էլ այլեւս չեն տեսնի։

Եթե պարզ ասենք, ապա սա բանակի կազմաքանդման ուղիղ ճանապարհն է՝ խնդիր է դրված ոչնչացնել Հայաստանի հենասյունը՝ բանակը։ Ժամանակին Հանրային հեռուստատեսությամբ, երկրի գերագույն գլխավոր «հրամանատարը» հպարտանում էր, որ բանակում ֆուրշետով ու ելակով են զինվորին պահում՝ էլ առաջվա սոված բանակը չի ու նախկիններին էր փնովում, թե՝ սոված եք պահել զինվորին։ Բավական էր՝ լիներ պատերազմ, որ պարզվի՝ դաշտային խոհանոցների համակարգը ոչնչացնել նշանակում է բանակը մարտական պայմաններում սոված թողնել։ Իսկ պատերազմից հետո էլ, պարզվում է, միջոց չկա, որ պայմանագրայիններին սնունդ տան։ Ստացվում է՝ սպան պիտի բուտերբրոտով գնա առաջնագիծ և ծառայի բաց երկնքի տակ, քանի որ վրանների պակաս կա, սահմանի կահավորման հարն անլուծելի է։ Իսկ սպաները չեն մտնում «անվճար սնվողների շրջանակի» մեջ։

Նարեկ Դաջունց