Թուրքիայում կին ահաբեկչի են բռնել․ ի՞նչ է հայտնի

Թուրքիայում կին ահաբեկչի են բռնել․ ի՞նչ է հայտնի

Թուրքական հետախուզության կողմից իրականացված գործողության արդյունքում PKK ահաբեկչական խմբավորման մեջ բարձր պաշտոն զբաղեցնող անձանցից Հելին Իշենմեն ձերբակալվել է Սիրիայից Թուրքիա անցնելու փորձի ժամանակ։
Այդ մասին հայտնում է TRT-Haber-ը։

Նշվում է, որ Հելին Իշենմեն ահաբեկիչներին միացել է 2016 թվականին, իսկ 2017 թվականին Դիարբեքիրի դատարանը նրան ձերբակալելու հրաման է տվել՝ զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով։

Սիրիայում և Իրաքում թուրքական հետախուզության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ոչնչացվել են բարձր պաշտոններ զբաղեցրած PKK-ի բազմաթիվ ահաբեկիչներ։