Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը. ի՞նչ է կատարվում
Նյու Յորքի LaGuardia միջազգային օդանավակայանը փակ է ինքնաթիռներ ընդունելու և ուղարկելու համար՝ Կանադայի անտառային հրդեհների հետևանքով առաջացած ուժեղ ծխի պատճառով:
Իշխանությունները դեռ չեն կարող փակել գլխավոր օդանավակայանը, քանի որ դա կհանգեցնի տրանսպորտային կոլապսի։
Նշենք, որ Կանադայի անտառային հրդեհների ծուխը զգացել են Վաշինգտոնի, Նյու Յորքի և ԱՄՆ մի քանի այլ շրջանների բնակիչները։
Չորեքշաբթի օրը, ազգային եղանակային ծառայության նախազգուշացման համաձայն, Վաշինգտոնը հայտարարեց օդի աղտոտվածության նարնջագույն մակարդակի մասին: Այն վտանգավոր է երեխաների, տարեցների, շնչառական հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Մերիլենդի որոշ շրջաններում սահմանվել է վտանգի ամենաբարձր «կարմիր» մակարդակը. դրսում լինել խորհուրդ չի տրվում բոլոր բնակիչներին։
Ամերիկացի օդերեւութաբանները կանխատեսում են, որ իրավիճակը կբարելավվի մի քանի օրվա ընթացքում, սակայն զգուշացնում են, շինել զգույշ և հետևողական։
Հիշեցնենք, որ Ալբերտայում, որտեղ միաժամանակ մոլեգնում է մոտ 80 հրդեհ, հայտարարվել է արտակարգ դրություն, տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, իշխանությունները իրավիճակը բնութագրում են որպես «աննախադեպ»։
Կարծիքներ