Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

Արգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է Ռուսաստանի Դաշնության «Տիմոշա» ՍՊ ընկերության արտադրության «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250գր, արտադրված 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված 23․02․2024թ, պիտանի է մինչև 23․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110գր, արտադրված 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ, «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված 25․02․2024թ, պիտանի է մինչև 25․10․2024թ, «Կոզինախ արևածաղկի» 150գր, արտադրված 25․02․2024թ, պիտանի է մինչև 25․08․2024թ, «Հալվա արևածաղկի օդային» 200գր, արտադրված 15․02․2024թ, պիտանի է մինչև 15․10․2024թ․ արտադրատեսակների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։

«Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։