Մարուխյանը հունիսի 25-ին կհեռանա պաշտոնից

Մարուխյանը հունիսի 25-ին կհեռանա պաշտոնից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը իր լիազորությունների ավարտին՝ հունիսի 25-ին կհեռանա պաշտոնից։ Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, մենք գրել էինք, որ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել էր մայիսի 15-ից իրեն համարել ազատված։

Մարուխյանը  նշել էր,որ պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին մեզ հետ զրույցում չէր ցանկացել խոսել։ Հետագայում Մարուխյանը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ ելնելով արտակարգ դրության երկարաձգման փաստից եւ պոլիտեխնիկի մի շարք աշխատակիցների խնդրանքով՝ որոշել է հրաժարվել պաշտոնաթողության մտքից եւ կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը՝ 2020 թվականի հունիսի 25-ը։ 

Մեզ հետ զրույցում այսօր Մարուխյանը կրկին վերահաստատեց, որ հեռանալու է․
«Մինչև ամսի 25-ն է, ավելացնելու ոչինչ չունեմ, հունիսի 25-ին իմ ժամկետը վերջանում է, վերջ»,- պատասխանեց Մարուխյանը։

Հարցրինք՝ արդեն որոշե՞լ է, թե ինչով է զբաղվելու, պատասխանեց․

«Ես ունեմ իմ Միջուկային տարածաշրջանային կենտրոնը, ղեկավարն եմ, կզբաղվեմ դրանով։ Կներեք, բայց այսքանը»։