Երևանում ԱՄՆ հատուկ ջոկատայինները պատրաստվում են հետ մղել դեսպանատան վրա հնարավոր հարձակումը. Պեգով

Երևանում ԱՄՆ հատուկ ջոկատայինները պատրաստվում են հետ մղել դեսպանատան վրա հնարավոր հարձակումը. Պեգով

Ռուսական «ՎարԳոնզո» (WarGonzo) ռազմալրագրողական նախագծի տեղեկություններով՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը նախապատրաստվում է հետընտրական զարգացումներին։

«Մինչ հունիսի 16-ը ԱՄՆ դեսպանատանը մշտական ​​հերթապահություն էր իրականացնում «Ծովային կատուներ»-ի մեկ մասնաճյուղ. այժմ այնտեղ տեղափոխվել է լրացուցիչ դասակ (մոտ 30 մարտիկ): Ընդհանուր առմամբ, այս պահին Երևանում այժմ աշխատում են ԱՄՆ հիսուն էլիտար հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց թվում կան նաև մի քանի պրոֆեսիոնալ դիպուկահարներ»,- գրել է ռուսական նախագիծը։

«Մենք այստեղից ունենք բացառիկ նորություներ, բացառիկ մանրամասներ, որոնք մենք ստացել ենք ուժային կառույցներում մեր աղբյուրներից։ Ամերիկյան դեսպանատունը բառացիորեն հունիսի 16-ին զորավարժությունների շարք է անցակցրել իր տարածքում, այստեղ է ժամանել ԱՄՆ ծովային հետևակայինների լրացուցիչ ջոկատ՝ մոտ 30 անձ։ Նրանք ժամանել են միջին ծանրության սպառազինությամբ՝ գնդացիրներ, իհարկե «Մ16»-ներ [ինքնաձիգ] են, դիպուկահար հրացաններ, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներ ու հատուկ միջոցներ, այսպես ասենք, ամբոխի հարձակումը հետ մղելու համար», - ԱՄՆ դեսպանատան դիմացի մայթին նկարահանված տեսանյութում ասում է նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, ով ակտիվ  լուսաբանում էր թե՛ հուլիսին Տավուշյան բախումները, թե՛ Արցախի 44-օրյա պատերազմը։

Ըստ Պեգովի՝ մոտ 1000 հոգու հնարավոր  հարձակման հաշվարկով ԱՄՆ ռազմական մասնագետները պատրաստություն են տեսել՝ խորհրդրանական ընտրությունների արդյունքերով պայմանավորված հնարավոր անկարգությունների համար։