Կրծքով կերակրող մայրը կիսամերկ դուրս է թռել՝ սագին փրկելու․․․

Կրծքով կերակրող մայրը կիսամերկ դուրս է թռել՝ սագին փրկելու․․․

Տեսահոլովակ եմ նայում, որտեղ կրծքով իր փոքրիկին կերակրող կանադուհին  ներքնազգեստով՝ երեխուն գրկած,  դուրս է թռչում տնից, երբ նկատում է, որ իր սիրելի սևաստոպոլյան սագը՝ Ֆրենկի անունով, հարձակման է ենթարկվում արծվի կողմից։ Դուրս է թռչում ու փրկում իր սիրելի սագին։ Կատարվածը նկարահանվել էր տան վերահսկման տեսախցիկով:

Նայում ու մտածում եմ, որ երեք երեխաների մայրը, առանց ներքնազգեստի, բաց կրծքով, փոքրիկին գիրկն առած, բնազդով դուրս է թռչում, որպեսզի փրկի իր սիրելի սագի կյանքը։ 

Մեր հայրենիքը չկա՞ այդ սագի չափ։ Մենք կանադուհու արժանիքը չունե՞նք։ Արծիվը կարող էր հարձակվել իր փոքրիկի վրա, բայց վտանգը չկանգնեցրեց նրան։ Ես չեմ հավատում, որ հայ ազգը իր հայրենիքը պաշտպանելու արժանիքը չունի։ Պարզապես նա չի զգում այն վտանգը, որը կատարվում է «յուրայինի ձեռքով»։ Նա չի պատկերացնում, որ երկրի «գիդը» իրեն առաջնորդում է խորախոր անդու՜նդ, ու խաղաղությունը վերաբերվում է ոչ թե խաղաղ ապրելու, այլ ննջեցյալների հոգու խաղաղության։ Մեր գոյությունը այլևս վտանգի տակ է։