Ծայրահեղականության աճը սպառնալիք է․ միտրոպոլիտ Անտոնի Սեւրյուկ

Ծայրահեղականության աճը սպառնալիք է․ միտրոպոլիտ Անտոնի Սեւրյուկ

Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նորանշանակ ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնի Սեւրյուկը հայտարարել է ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում, որ ծայրահեղականության աճն ու ծայրահեղականության դրսեւորումները սպառնալիք են Սուրբ Երկրում քրիստոնեական սրբավայրերի համար։

Հիշեցնենք, որ վերջին միջադպերից մեկը տեղի էր ունեցել Սիոնի լեռան վրա, երբ իսրայելացի հրեա ծայրահեղականների խումբն հարձակում էր գործել Երուսաղեմի Հունաց պատրիարքությանը պատկանող Սուրբ Հոգու Էջքի մատուռի վրա՝ հունիսի վեցին։ Ռուս եկեղեցի բարձրաստիճան ներկայացուցիչը նկատել է, որ Սուրբ Երկրում ծայրահեղականության աճը կարող է սպառնալիք դառնալ համաքրիստոնեական սրբավայրերի համար եւ հարցականի տակ դնել դրանց հասանելիությունը։ Նա նաեւ ասել է, Ռուս եկեղեցին աջակցություն է հայտնում Երուսաղեմի Հունաց պատրիարք Թեոֆիլոսին, հուսալով, որ Իսրայել պետության իշխանությունները օպերատիվորեն կարձագանքեն տեղի ունեցածին եւ կկարողանան հետագայում թույլ չտալ ծայրահեղականության դրսեւորումներ, ապահովելով ներդաշնակ եւ խաղաղ գոյակցություն Սուրբ Երկրում երեք համաշխարհային կրոնների համար, որոնց համար Երուսաղեմը սրբազան քաղաք է։