Հայտնի հաղորդավարը վաճառում է իր բնակարանը

Հայտնի հաղորդավարը վաճառում է իր բնակարանը

Ռուսական անշարժ գույքի վաճառքի կայքերում հայտնվել է հայտարարություն այն մասին, որ վաճառվում է բնակարան «Դանիլովյան մանուֆակտուրայում՝ «Տուլսկայա» մետրոյի կայարանի հարեւանությամբ։ Բնակարանի մակերեսը 50 քառ․ մետր է, եւ գտնվում է այն չորրորդ հարկում։ Վաճառքի պատճառը՝ սեփականատիրոջ տեղափոխությունն է այլ երկիր։ Սեփականատերը ներկայումս գտնվում է Իսպանիայում, որտեղ էլ կարելի է հանդիպել նրա հետ։ Բնակարանի վաճառքի գինը կազմում է 25 միլիոն ռուբլի։ «Аргументы и факты» պարբերականը մանրամասնում է, որ բնակարանը պատկանում է ռուս հայտնի հաղորդավար, լրագրող Յուրի Դուդին, ով ներկայումս գտնվում է արտասահմանում։ Որոշ տեղեկությունների համաձայն, Դուդը ընտանիքի հետ փոխադրվել է Իսպանիա, այնտեղ կեցության իրավունք ստանալով։