«Դարի կողոպուտը»․ օդակայանից 15 միլիոն դոլարի ոսկի է կորել

«Դարի կողոպուտը»․ օդակայանից 15 միլիոն դոլարի ոսկի է կորել

Կանադայի ոստիկանությունը հետաքննում է Տորոնտոյի Փիրսոն միջազգային օդանավակայանից ոսկու թանկարժեք բեռի կողոպուտը։ 

Օդակայանը հաճախ օգտագործվում է որպես Օնտարիոյում արդյունահանվող ոսկու փոխադրման կետ, հայտնում է BBC-ն։

20 միլիոն կանադական դոլար արժողությամբ (մոտ 15 միլիոն դոլար) ոսկով և այլ թանկարժեք իրերով բեռնված ավիացիոն կոնտեյները, ըստ իշխանությունների, անհետացել է օդանավակայանի բեռների պահեստից ապրիլի 17-ին։ Եթե ​​կողոպուտը հաստատվի, դա կլինի Կանադայի պատմության ամենախոշոր հափշտակություններից մեկը:
Փիլի տարածաշրջանային (Տորոնտոյի օդանավականն այդ ռեգիոնում է)ոստիկանության տեսուչ Սթիվեն Դույվեստինի խոսքով, օդանավակայանից թանկարժեք իրերի գողությունը հազվագյուտ դեպք է, սակայն նշել, որ իր թիմը հետաքննում է բոլոր հնարավոր տարբերակները: 

Դույվեստինը հաստատել է տեղեկությունը, որ անհետացած ավիացիոն բեռնարկղում, բացի ոսկուց, այլ թանկարժեք իրեր են եղել։

Միաժամանակ, տեղի իշխանությունները չեն նշել այն ավիաընկերության անունը, որը տեղափոխել է այս կոնտեյները, չմանրամասնելով նաև, թե որտեղից է բեռը եկել և ուր պետք է գնար։