13 օրում մահվան 7 դեպք. հայտնի են, թե ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները | «Հրապարակ» 12.02.2020

13 օրում մահվան 7 դեպք. հայտնի են, թե ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները | «Հրապարակ» 12.02.2020

Այսօր Արցախում  դեռևս չպարզված  հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել։ 

Զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է։ Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը։Մյուս զինծառայողը  Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից, բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը։ Նշենք, որ զինծառայողների մահվան հանգամանքները դեռևս անհայտ են, քննիչները դեռևս դեպքի վայրում են։ Նշենք նաև, որ վերջին 13 օրում բանակում մահվան 7 դեպք է գրանցվել։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.