Բողոքի ցույց՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում

Բողոքի ցույց՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում

Բողոքի ցույց է տեղի ունեցել թուրքական Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ մոտ 100 ցուցարարներ փորձ են արել մուտք գործել Թաքսիմի հրապարակ, սակայն ոստիկանները ուժ են կիրառել եւ ցրել ցուցարարներին։ Ցույցը եղել է նվիրված մայիսի 1-ին, Աշխատավորության միջազգային օրվան, սակայն հայտնի է, որ մայիսմեկյան ցույցերը Թաքսիմի հրապարակում անցկացնելն արգելված է։ Ոստիկանությունը բերման է ենթարկել յոթ ցուցարարի։ Բացի այդ ոստիկանությունը շարժական պարսպով արգելափակել է հրապարակ տանող բոլոր փողոցները։ Մայիսմեկյան ցույցերը արտոնվել են անցկացնել Մալթեփե եւ Բաքըքյոյ շրջաններում։