Վիթխարի անակոնդան արգելափակել է երթեւեկությունը Բրազիլիայում 

Վիթխարի անակոնդան արգելափակել է երթեւեկությունը Բրազիլիայում 

Բրազիլիայի Պորտու-Վելյու քաղաքում ավտոճանապարհով երթեւեկող մեքենաները ստիպված են եղել դադարեցնել երթեւեկությունը այն բանից հետո, երբ ճանապարհի վրա դուրս է եկել հսկայական անակոնդա օձ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ամենից համարձակ վարորդները դուրս են եկել մեքենաներից ու հեռացրել օձին ճանապարհի երթեւեկելի հատվածից։  Կենսաբան Ֆլավիո Տերասինին կարծիք է հայտնել պարբերականի հետ զրույցում, որ անակոնդան պարզապես դուրս է եկել որսի նոր տարածքներ յուրացնելու։ Հայտնի է դարձել նաեւ, որ օձը կշռել է մոտ երեսուն կիլոգրամ, տարիքը՝ մոտ տասը տարեկան։