Ուղիղ կապ կա թոքերի վատ վիճակի և մահացության հետ

Ուղիղ կապ կա թոքերի վատ վիճակի և մահացության հետ

Մահերի  թիվը ուղիղ կապված է լինելու ազգաբնակչության առողջական վիճակի հետ, նույնիսկ տարիքի հետ զուգակցված, բայց ամեն դեպքում՝ կողքից եղած հիվանդության հետ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման թեստը դրական արդյունք է ցույց տվել ևս 7 հոգու մոտ, և կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 122-ի։ Այս մասին հայտարարեց Արսեն Թորոսյանը հրավիրված ասուլիսում։ «Դրանք ևս կապված են արտադրամասի հետ, իրավիճակն ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ արտադրամասից ախտորոշվածների թիվն ավելանալու է»։

Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով ախտահարվածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, մոտ 40 տոկոսը չի ջերմում, մի քանի հոգու մոտ ջերմությունը 38-39 աստիճան է, իսկ 60-ից բարձր անձինք էլ 13-ն են։

«Երբ սկսվում է վտանգը` բարդ խնդիրներ ունենալու, ունենք 13 պացիենտ, բայց էլ բարդ խնդիր չունենք»։

Արսեն Թորոսյանը, առիթից օգտվելով, վերլուծեց Իտալիայում հիվանդացությունն ու մահացությունը, որ մոտ 8 տոկոսի է հասնում։ Հավելելով, որ նույնիսկ կան սպասումներ, որ Իտալիայի թվերը կանցնեն Չինաստանին մահերի առումով, Արսեն Թորոսյանն ասաց, որ կտրուկ մահացությունը սկսվում է 70 տարեկանից, իսկ միջին տարիքը 79,4 տարեկանն է, որոնց 72 տոկոսը տղամարդիկ են։

«Եվ դա իր բացատրությունն ունի, թե ինչու տղամարդիկ։ Հիմնական պատճառը կենսաձևն է, թոքերի հիվանդությունները, սրտի, շաքարային դիաբետը, ինսուլտը, ինֆարկտը, էդ բոլորը բարդացնում է հիվանդության ընթացքը, և եթե շատ զուգահեռներ տանենք, եթե լինում է մահ պացիենտի մոտ, որն ունի սրտային անբավարարություն և նաև H1 N1 վիրուս, մահը չի համարվում վիրուսից, այլ համարվում է սիրտ-թոքային անբավարարությունից։ Եվ այս պացիենտների 99․9 տոկոսը հենց էդպիսի մահեր են»,-նկատեց Արսեն Թորոսյանը։  Նա նաև նկատեց, որ թոքերն ամենաշատը վնասվում են ծխախոտից։

Արսեն Թորոսյանը հուսով է, որ չենք ունենա մահվան դեպքեր, «բայց եթե ուզում ենք մնալ էդ թեթև անցնող ձևերի մեջ, մենք պետք է էս ամենը բացառենք»։

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներից գրեթե բոլորը լավ են զգում, մեկն ունեցել է ջերմություն, տեղափոխվել է հիվանդանոց, մյուսների թեստավորումը կանցնի կարանտինից հետո, քանի որ: Թորոսյանի խոսքով, ներկա պահին պրակտիկ առողջ մարդիկ են։