Քանի հայ է այս պահին ապրում ԼՂ-ում

Քանի հայ է այս պահին ապրում ԼՂ-ում

Այժմ Արցախում մնացել է 20 հայ։ Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Ստեփանակերտում տեղաշարժվելու համար նրանք պետք է թույլտվություն ստանան ադրբեջանական օկուպացիոն ուժերից, իսկ նրանց տների մոտ ոստիկանական կետեր են տեղադրվել՝ նրանց հսկելու համար։ Ահա թե ինչ էր սպասվում արցախցիներին և ինչու նրանք լքեցին իրենց հայրենիքը»,- ասել է Ստեփանյանը։

ՀԳ․ Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը Ֆիգարոյի հետ զրույցում նշել էր, որ Արցախում 11 հայ է մնացել։ Իսկ «Հրապարակը» օրերս գրել էր, որ Արցախում 17 հայ է մնացել։ Ամեն դեպքում՝ հայազգի բնակիչների քանակը 2 տասնյակից չի անցնում։