Հայտնի է Սևիկյանի խաղային համարը Հայաստանի հավաքականում

Հայտնի է Սևիկյանի խաղային համարը Հայաստանի հավաքականում

Այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին, ինչպես հայտնի է, Ռիգայում մեկնարկելու է Լատվիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որը կայանալու է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի շրջանակում։ Քիչ առաջ հրապարակվել են այս հանդիպման համար Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները։

Հայտնի է դարձել նաև Հայաստանի հավաքականի նորեկի՝ Էդգար Սևիկյանի խաղային համարը։ Նա հավաքականում կրելու է 7 համարի մարզաշապիկը։ Բոլոր ֆուտբոլիստների խաղային համարները ստորև լուսանկարում՝