Եթե կարող ենք ներել թուրքին, ազերուն, ապա ինչո՞ւ չենք կարողանում ներել նախկիններին․ Ավանի սկանդալային փոխթաղապետ

Եթե կարող ենք ներել թուրքին, ազերուն, ապա ինչո՞ւ չենք կարողանում ներել նախկիններին․ Ավանի սկանդալային փոխթաղապետ

Ֆեյսբուքյան օգտատեր Սարո Մանուկյանը գրառում է արել, որը մեկնաբանել է Ավանի սկանդալային փոխթաղապետ Ներսես Պողոսյանը։ Սարո Մանուկյանն իր գրառման մեջ իշխանական այն թեզն է առաջ տարել, որ պետք է «հարևանների հետ ապրել սովորել» ու Թուրքիային էլ թշնամի պետություն չհամարել․  

«Ես 100%-ով կողմ եմ հայ-թուրքական հարաբերություններին: 
Ինչ-որ սուտի հայրենասերներ են ծլել, գրում են՝ «ես հայ եմ, թուրքը իմ թշնամին ա», ու իբր, ով կողմ ա հայ-թուրքական հարաբերություններին հայ չի: 
Հիմա ես անձամբ կողմ եմ, հայ չե՞մ: 
Ու՞մ եք ի՞նչ ապացուցում, ա՛յ տգետներ, ա՛յ սուտի հայրենասերներ: Հարևանների հետ ապրել սովորելու փոխարեն, էլի պատերազմ ե՞ք փնտրում, էլի զոհեր ե՞ք ուզում, էս ի՞նչ կապիկություն ա: Որ կռիվ ա լինում՝ իրենց ֆեյսբուքից ու դիվանից երկու մետր հեռու չեն գնում, հիմա դրել ուրիշի երեխեքի հաշվին պատերազմ են տենչում: Մարմնի ո՞ր մասով են սրանք մտածում: Իսկականից, սրանց ոչ մի բան դաս չի՞ լինում»,- գրել է Սարո Մանուկյանը։

Այս գրառմանն Ավանի սկանդալային փոխթաղապետ Ներսես Պողոսյանը իր անհամաձայնությունն է հայտնել, այն դեպքում, երբ այդ թեզը առաջ տանող իշխանության ներկայացուցիչն է ինքը, սակայն Պողոսյանը կրկին թեմային խառնել է «նախկիններին»․

«Եթե ես ասում եմ, որ թուրքը թշնամի է, ուրեմն պատերա՞զմ եմ տենչում։
Ոչ թե պատերազմ եմ տենչում, դա ինձ ուժ է տալիս հզորանալու, որ թշնամին առանց պատերազմի կատարի իմ ցանկությունը։
Եթե կարող ենք ներել թուրքին, ազերուն ապա ինչո՞ւ չենք կարողանում ներել նախկիններին, չէ որ նրանցից ոչ բոլորն են միայն թալանել, մեջները կան, որ սկզբից հանուն հայրենիքի պատրաստ են եղել զոհվելու։
Մի խոսքով թուրքը միշտ թշնամի է մնալու»,- մեկնաբանություններում գրել է Ներսես Պողոսյանը։