Գյումրիում ազատ հյուրանոց չկա, անկախության օրն են նշում

Գյումրիում ազատ հյուրանոց չկա, անկախության օրն են նշում

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։ Տոնական միջոցառումները սկսվելու են ժամը 11։00-ից ու շարունակվելու են մինչև 23։00-ն։ Օրվա ընթացքում նախատեսված է՝ երաժշտական ծրագիր, հանրային քննարկում, ցուցահանդես, ֆիլմի դիտում, ժամը 19։00-ին Վարդանյանց հրապարակում տեղի է ունենալու գալա համերգ՝ հայ և արտասահմանյան հայտնի երգիչների, երաժիշտների մասնակցությամբ։ Լինելու է օդապարիկների փառատոն։

Գյումրիում ակնկալում են 15 հազար այցելու։ Հյուրանոցներում արդեն տեղեր չկան, բնակիչների կողմից անհատական տներ են տրամադրվում։ Սեպտեմբերի 21-ին 4 գնացք է ժամանելու Գյումրի:

Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն կազմում է 220 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անկախության օրը նշելու է Գյումրիում, այս մասին նա ասել էր դեռ օգոստոսի 25-ին Գյումրիի տոնի ժամանակ, սպասվում են նաև այլ բարձրաստիճան հյուրեր: