Միասնականության հիմքերը սկսեցին միտումնավոր խարխլվել 2018 թվականին իշխանափոխությունից և հեղաշրջումից հետո․ Արթուր Մոսիյան

Միասնականության հիմքերը սկսեցին միտումնավոր խարխլվել 2018 թվականին իշխանափոխությունից և հեղաշրջումից հետո․ Արթուր Մոսիյան

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Արթուր Մոսիյանը, Hraparak.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի անկախության տոնը այսպիսի ծանր պայմաններում նշելու մասին, նախ նկատեց, որ սեպտեմբերի 2-ի խորհուրդը միասնությունը և միասնականությունն է։ «1988-ի սսկած ազգային-ազատագրական պայքարը 1991-ին պսակեց հաջողությամբ մի պարզ պատճառով, որ Արցախը մենակ չէր, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը գործում էր, էդ օրերին հիմք դրվեց, և Արցախը դարձավ համայն հայության հպարտության, արժանապատվության սիմվոլն ու առարկան։ Եւ էդ եռամիասնությունը դիմագրավեց անգամ 1991-1994 թթ․ Ադրբեջանի կողմցի սանձազերծված պատերազմին, դա էր պատճատը, որ մենք ունեցանք հաղթանակներ։ Եւ օրվա խորհուրդը, իրավամբ, կարելի է համարել միասնությունը, միասնակությունը»,-ասաց պարոն Մոսիյանը։

Մեր հարցին՝ այսօր միասնակա՞ն ենք, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն ասաց․ «2018 թվականին Հայաստանի իշխանափոխությունից և հեղաշրջումից հետո, որում դեռ շատ հարցականներ կան՝ հետագայում պետք է պարզենք, միասնականության հիմքերը սկսեցին միտումնավոր խարխլվել, սկզբում՝ Արցախում, հետո Սփյուռքում և բուն Հայաստանում։ Եւ էս ամենը ես չեմ կարծում, որ ապիկարության ու ապաշնորհության արդյունք է միայն, էստեղ ես նաև կոնկրետ խնդիր եմ ասում»։

Մեր դիտարկմանը, թե Դաշնակցությունը 2018-ին ևս նպաստել է իր ասած այդ իշխանափոխությանը և հեղաշրջմանը, սակայն Մոսիյանն ասաց, որ շտապում է՝ պետք է զոհվածների ծնողների հետ հանդիպի, ու հեռացավ՝ ասելով, որ հետո կպատասխանի մեր մյուս հարցերին։