Առանց Նիկոլ Հայաստան. տեսության եւ պրակտիկայի հարցեր

Առանց Նիկոլ Հայաստան. տեսության եւ պրակտիկայի հարցեր

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջը, ինչպես կար 2020թ. աշնանից սկսած, այդպես էլ մնացել է: Ոչինչ, ըստ էության, չի փոխվել: Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարում մի այնպիսի բան չի արել, որից այդ պահանջը փոխվեր: Դա հասկանում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հոգեւոր դասը, թե՛ գիտամշակութային հանրույթը, թե՛ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները եւ թե՛ պարզ ժողովուրդը, որի աչքից թաքցնել ՀՀ իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները, վաղուց արդեն դարձել է անհնարին: Եթե կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրենից չի զզվում, չարաչար սխալվում եք: Ինքն էլ վաղուց չի հավատում իրեն:

Նա պարզապես վախենում է խոստովանել այն կրախը, որին հանգեցրել է ինքը՝ իր վարած անտաղանդ, միագիծ եւ որեւէ քննադատության չդիմացող քաղաքականությամբ: Ակնհայտ է, որ մնացել է վերջին քայլը՝ գնդակահարության պատի տակ կանգնելը, ինչին նա կատաղի դիմադրում է: Չի ուզում, հասկանում ես: Իսկ ո՞վ կուզեր… թերեւս մի խփնված ապուշ, որի համար ծովը ծնկներից է, կորցնելու բան չունի: Իսկ Նիկոլն այդ խփնված ապուշը չէ եւ պետության ու հայրենիքի հանդեպ ավելորդ էնտուզիազմով չի տառապում: Մեծարգո պարոն վարչապետ դիմելաձեւ, կառավարական դաչա, բարձր աշխատավարձ, լափելու անսահմանափակ հնարավորություններ, անվտանգություն, կայուն-տափակ ընտրազանգված եւ իրեն նվիրված մի ամբողջ քաղաքացիական պոռնոգրաֆիա կուսակցություն: Երբ նա այս ամենը դնում է կշեռքի մի նժարին, իսկ մյուսի վրա պատկերացնում գնդակահարության պատն ու ցնցոտիների մեջ կոլոլված իր մարմինը, որոշումը վրա է հասնում շատ արագ՝ մնալ, ամեն գնով մնալ, պետության հերն էլ անիծած, ժողովրդի էլ՝ մնալ, մնալ, մնալ:

Որքա՞ն կտեւի Նիկոլի «դրայվը»՝ ոչ ոք չի կարող ասել: Եթե միայն ներսի ուժերով հնարավոր լիներ նրան հեռացնել, գուցե հենց վաղն էլ հեռացնեին: Նրա հեռացումը, սակայն, ինչ-որ մի հանգրվանի դարձել է աշխարհաքաղաքական նշանակության հարց, եւ նրա շուրջ այսօր վխտում են տարատեսակ հովանավորներ` Թուրքիայից, ԵՄ-ից, Ադրբեջանից, Վաշինգտոնից, Պեկինից, Թեհրանից եւ անգամ՝ Մոսկվայից: Նիկոլի նման ղեկավարը ձեռնտու է բոլորին:

Քաղաքականությունից ոչինչ չի հասկանում (սա ես չեմ ասել), ազգային եւ մյուս գաղափարախոսությունները հասու չեն նրան, թքած ունի բոլոր տեսակի սրբությունների վրա, փողապաշտ է: Եվ այդ հովանավորները պահում են նրան, օգտագործում ըստ քաղաքական նպատակահարմարության, օգնում, որ նա Հայաստանի ներսում առավելություն ունենա բոլոր քաղաքական ուժերի եւ ժողովրդի ընդդիմադիր հատվածի նկատմամբ: Դե, Նիկոլն էլ առանձնապես խեղճացողներից չէ: Դրսում կատու է` փաստ է, բայց ներսուուուում… Շատ ներողություն, ներսում նա «ք-ի» տակ կմնա, խոսքի տակ չի մնա: Այնպիսի ձեւեր գիտի անելանելի վիճակներից դուրս գալու, որ մարդկային տրամաբանությունն անզոր է ընկալելու դրանք:

Եվ ի՞նչ անել այս իրավիճակում, հաշտվե՞լ Նիկոլի անժամկետ իշխանավարության հետ, ամեն ինչ թողնել ինքնահոսի՞… Բայց չէ՞ որ դա էլ ելք չէ: Կկորցնենք ամեն ինչ՝ երկիր, պետություն, տուն-տեղ, ժողովուրդ, դառնանք թափառական ազգ… Եվ դա՝ այն պատճառով, որ Նիկոլը չի ուզում կամ վախենում է հեռանալ:

Ինչքան էլ մտածում եմ՝ պետք է մի բան արվի: Ոչ էլ պետք է նստել ու սպասել, որ ահա-ահա՝ աշխարհաքաղաքական իրավիճակ կփոխվի, ու Նիկոլն այլեւս պետք չի լինի որեւէ կենտրոնի: Մենք նրան մեր ձեռքով պետք է հեռացնենք, այլապես, եթե դա անի որեւէ օտար ուժ, մենք կշարունակենք գերի մնալ այդ ուժի ձեռքին: Ի՞նչ տարբերություն, թե ինչ գրված կլինի ՀՀ վարչապետի գլխարկին՝ «դուխով», «ՆԱՏՕ», «գերմանու աղվես», «Ռուսո տուրիստո» կամ մեկ այլ բան: Միեւնույն է, միջինը մի ուրիշ Նիկոլ է լինելու, գուցե՝ ավելի վատն ու ավելի աֆերիստ, քան գործողն է:

Եվ, ուրեմն, սկսենք: Համաժողովրդական գործադուլ` մեկ եւ միակ պահանջով. «Նիկոլ, ս...իր»: Միակ պաստառը՝ ճարտարապետական թիթիզություններից զուրկ գնդակահարության պատ, միակ ատյանը՝ ժողովրդական բացօթյա տրիբունալ, միակ վճիռը՝ գնդակահարություն: Ով միացավ՝ միացավ, երկրորդ ընտրություն չկա: Այլապես սա ի՞նչ բան է, եղբայր: Քաղաքական պոռնիկների խունտայով նստել են գլխներիս՝ ինչ ուզում, անում են, իսկ մենք լուռումունջ տանում ենք այդ նեխած եւ օրեցօր ավելի նեխող ֆիզիոնոմիան: Այդ այլանդակությունից երկիրը պետք է ազատել, վերականգնել փլուզված պետական կարգը: Այլ ճանապարհ ուղղակի չունենք, եթե ուզում ենք դուրս չընկնել ազգերի հավերժական երթից: