Այսօր մեռելոց է

Այսօր մեռելոց է

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է, որը հայտնի է որպես Մեռելոց։ Այս օրը, Սուրբ Պատարագից հետո Հայ առաքելական եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն է կատարվում։ Մեռելոցի օրերին հարազատներն օրհնել են տալիս գերեզմանները և դրանց վրա խունկ ծխում։ 

Նշենք, որ ննջեցյալների հիշատակին են նվիրված նաև պահոց ուրբաթները։ Իսկ Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին։