Այսօր Սիրուշոյի ծննդյան օրն է

Այսօր Սիրուշոյի ծննդյան օրն է

Այսօր Սիրուշոյի ծննդյան օրն է, այդ կապակցությամբ երգչուհու երկրպագուները ինստագրամում գրառում են արել․

«Այսօր հատուկ օր է ինձ համար, որովհետև այս օրը նվիրված է քո գոյությանը։ 1987 թվականի հունվարի 7-ին լույս աշխարհ եկար դու։Լինելով տաղանդավոր ծնողների զավակ շատերը վստահ էին ,որ դու էլ էիր տաղանդավոր լինելու։ Եվ հենց այդպես էլ եղավ։ 

Երբ ինչ որ մեկը լսում է իմ օրվա մասին,դու այնտեղ միանշանակ կաս։
Այսօր և ընդհանրապես միշտ ամենակարևորն այն է,որ դու ժպտաս։Երբ ես վշտացած եմ կամ պարզապես տխուր,ինձ հերիք է ուղղակի տեսնել քո ծիծաղը։Շնորհակալ եմ քեզ,որ բացի իմ I D O L լինելուց,նաև եղել ես իմ օգնականը։ Քեզնից ես շատ բան եմ սովորել ու դեռ սովորում եմ։Դու լավագույնն ես ինձ համար։Մաղթում եմ քեզ այն ամենն ինչ ուզում ես և ավելին։

Թող,որ քո աչքերը փայլեն միայն սիրուց և երջանկությունից։ Թող քո հոգին երբեք չիմանա ինչ է վիշտը,ինչ է թախիծը։ Դու ունես մեծ ու բարի սիրտ և դա հաջողության բանալին է։ Պարզապես մնա այնպիսին,ինչպիսին որ կաս։Ես պետք է ամեն վարկյան հպարտանամ,այն բանի համար, թե որքան բարձրունքների ես հասել դու։Մենք երախտապարտ ենք քո ծնողներին, որ ունենք քեզ։

Միշտ ասել եմ,թե որքան եմ սիրում քեզ ու դա շարունակական է լինելու միշտ,դու ունես հատուկ տեղ իմ սրտում։Ահա այսօր դու ծնվեցիր և աշխարհը դարձրիր ավելի գեղեցիկ։Շնորհավոր ծնուդդ մեր վաստակավոր ազգային գանձ»։

Տեսանյութը՝ այստեղ։