Ծնվել է երկգլխանի երեխա՝ Չերնովեց քաղաքում

Ծնվել է երկգլխանի երեխա՝ Չերնովեց քաղաքում

Ուկրաինայի հարավ-արեւմուտքում գտնվող Չերնովեց քաղաքում ծնվել է երկգլխանի երեխա։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Ծննդատան բժիշկները, որտեղ ծնվել է երեխան, հայտարարել են, որ դեռեւս ներարգանդային զարգացման փուլում ախտորոշվել է նման թերությունը, սակայն մայրը հրաժարվել է ընդհատել հղիությունը։

Հայտնի է նաեւ, որ դա եղել է մոր մոտ առաջին հղիությունը։ Բժշիկները ասել են, որ ամեն օր չէ, որ նման պաթոլոգիայի հետ առերեսվում են։