Ձերը սպանելն է, ոչ թե ծեծելը

Ձերը սպանելն է, ոչ թե ծեծելը

Համացանցում մի տեսանյութ է շրջանառվում, որ երիտասարդները ծեծում են տարեց մարդուն: Ինչ խոսք՝ արարքը ողջունելի չէ և տարեց մարդու վրա չէր կարելի ձեռք բարձրացնել: Բայց սա չի նշանակում, որ իշխանության 5-րդ շարասյունը արմենԽաչատարյանանմանների ու վիլենգաբրիելյանանմանների դեմքով պիտի սրբադասվի եւ բարոյախրատական ճառեր կարդան մարդկանց գլխին: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: Երբ վարչապետի շարասյունը հղի կին էր տրորում ու սպանում, հետո՝ թողնում փախչում, իսկ վարորդը ձերբակալվում է, որպեսզի հանրության ցասումը փոքր ինչ մեղմանա և ընդամենը ժամեր անց ազատ է արձակվում, դուք այլեւս խոսելու տեղ չունեք։

Երբ փոխգնդապետ են խմբակային ծեծում, որն արդեն 2 տարի կոմայի մեջ է եւ ոչ մեկը չի պատժվում, իսկ այդ արարքին մասնակցած կամ հրահրած, կամ՝ ականատես եղած ու լռած մարդուն՝ մարզպետին բերում եք նշանակում Քաղպայմանագրի աշխատակազմի ղեկավար, հետո՝ պատգամավոր, նշանակում է՝ խրախուսում եք ծեծը։ Երբ կրակելով մարդուն վնասած ձեր սիրելի գործարարի եղբորը՝ Սուքիասյանին բռնում, կարճ ժամանակից բաց եք թողնում։ Իսկ Լեոնիդ Ազգալդյանի արձանը պղծողին անգամ հարցաքննության չեք կանչում՝ ազատ շրջում է։ Երբ ձեր մարզպետի տղային, որը հրազենով մարդու է վնասել, փախել՝ արդարադատությունից թաքնվել, մի քանի օր պահում եք ու խափանման միջոց եք փոխում՝ ազատ արձակում, բնական է, որ անպատժելիության մթոնոլորտը երկրում մեծանալու է և նոր հանցանքներ են ծնվելու: 

Նորմալ երկրում հղի կնոջը սպանող ցանկացած քաղաքական գործիչ գոնե բարոյական պատասխանատվության կենթարկվեր՝ հրաժարական կտար։ Վայոց ձորի մարզպետը կազատվեր ու թոշակի կուղարկվեր, կրակելով մարդկանց վնասած յուրայինների հարազատները բանտում կհայտնվեին։

Իսկ ժողովրդավարական Հայաստանում նրանք չեն պատժվում, ավելին՝ խրախուսվում են․ մազպետին մանդատ են տալիս, ղեկին գտնված մայորին երեւի պարգևավաճար կտան, կամ կոչումը կբարձրացնեն: 

Շիրակի մարզպետի ամբողջ տոհմածառը Գյումրիի խուլիգանության կազմակերպիչներն ու հրահրողներն էին, դրանք ապացուցված փաստեր են, բոլոր սադրիչների մասնակցությամբ տեսանյութեր կան, թե ինչպես են հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: 

Ոստիկանության աչքի առաջ խուլիգանության ու պղծման ոչ մի միջադեպ չի կանխվում: Սակայն իշխանությունը պետք է հասկանա, որ ժողովուրդն այլևս իր ասելիքն ասում է եւ այն իրականացնելու է՝ ոչ մի մարդասպան, խաղաղ ժողովրդի վրա հարձակվող ոչ մի մանկլավիկ անպատիժ չի մնալու:

Նարեկ Դաջունց