Դատարանը կալանավորել է Նիկոլայ Կոնաշենկոյին, որը փորձում էր թռչել Երևան

Դատարանը կալանավորել է Նիկոլայ Կոնաշենկոյին, որը փորձում էր թռչել Երևան

Սանկտ Պետերբուրգի Ձերժինսկի շրջանային դատարանը մինչև մայիսի 25-ը կալանավորել է ահաբեկչությունն արդարացնելու գործով անցնող պրոֆեսիոնալ զբոսանավորդ Նիկոլայ Կոնաշենկոյին, հայտնում է «РБК»-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայությանը։

Նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2-րդ հոդվածի 2-րդ մաս): Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը ազատազրկումն է՝ հինգից յոթ տարի ժամկետով։

Գործի հարուցման պատճառ են դարձել Կոնաշենկոյի հրապարակումները սոցիալական ցանցերում «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։ Նա ձերբակալվել է մարտի 25-ին Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։ Նշվում է, թե նա նախատեսում էր թռչել Երևան։