Հետքայլ՝ զրոյական կետից

Հետքայլ՝ զրոյական կետից

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ՔՊ-շնիկների, ես սիրում եմ լսել խելացի մարդկանց: Դա է թերեւս պատճառը, որ Գրանադայում ընդունված համատեղ ապուշությամբ առանձնապես հիացած չեմ եւ չեմ պատրաստվում տրտինգ տալ, ինչպես դա անում են Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատը եւ նրա արտաքին քաղաքականությամբ զմայլված Ադրբեջանը: Իսկ խելացի մարդիկ ասում են, որ եթե «Ալմա Աթայի 1991 թ. հռչակագիրը հիմնավոր փաստաթուղթ էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված համարելու համար, ապա Հայաստանի պարագայում՝ ոչ, քանի որ Արցախի հետ կապված՝Հայաստանն ունեցել է վերապահումներ: Մինչդեռ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը վերջապես ճանաչվեց Գրանադայի 2023 թ. հռչակագրով, առանց հայկական կողմի որեւէ վերապահման»: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում, առանց Ալիեւի, ստորագրել է մի թուղթ՝ արհամարհելով Հայաստանի վերապահումը:

Մինչդեռ «Հայաստանի Գերագույն խորհրդի 10-րդ վերապահման մեջ ասվում է. «Համաձայնագրի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերության մեջ՝ «բաց է ԽՍՀ Միության բոլոր պետությունների առջեւ» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախության հռչակման վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով»: Կարծում եմ՝ ոզնուն էլ հասկանալի է, թե ինչու է հայկական կողմն այս վերապահումով միացել խնդրո առարկա հռչակագրին: Նիկոլին, սակայն, այդ հասարակ բանը կա՛մ անհասկանալի է, կա՛մ նա միտումնավոր «լոնք» է արել դրա վրայով, որպեսզի Արցախի Հանրապետությունն ընդհանրապես ջնջի համաշխարհային քաղաքագիտության պատմությունից: Ավելի պարզ ասեմ՝ Գրանադայի հռչակագրով ամեն ինչ սկսվում է «զրոյական կետից»՝ ԽՍՀՄ-ի մեխանիկական փլուզումից, որի արդյունքում բոլորն անկախություն ստացան, բացի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից՝ միակ պետական կազմավորումից, որ Ալմաթիի հռչակագրից առաջ էր հանրաքվե գումարել՝ Խորհրդային Ադրբեջանից անջատվելու եւ Խորհրդային Հայաստանի կազմ վերադառնալու նպատակադրմամբ: Ունենալ այսպիսի խաղաթուղթ, չօգտագործել այն եվրոպական գագաթնաժողովում, այլ փոխարենը տրտինգ տալով ստորագրել մի այնպիսի հիմարություն, ինչպիսին է, այսպես կոչված, «Գրանադայի քառակողմ հռչակագիրը», մեղմ ասած՝ իդիոտություն էր ՀՀ վարչապետի կողմից:

Նիկոլ Փաշինյանը սիրում է ամեն ինչին նայել հակառակ կողմից՝ հետեւից: Ուստի փորձենք Փաշինյանին ցույց տալ նաեւ իր ստորագրած «հռչակագրի» հակառակ կողմը՝ հետեւը: Ապեր, քեզ տարօրինակ չթվա՞ց, թե ինչու են եվրոպացի գործընկերներդ հանկարծ հիշել Մոսկվայի տրամադրած քարտեզները եւ ինչ-որ թվեր՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների մասին: Դեռ լավ է, որ այդ հռչակագրի մեջ չեն նշել, որ պետք է հիմք ընդունել Լենինի եւ Ստալինի բոլշեւիկյան որոշումները ադրբեջանապատկան հողերի մասին:

Բա էն Միշելին, որ քո քիփն է, մի հատ հարց տայիր՝ դուք հո գիժ չե՞ք, արա, էս ի՞նչ եք գրել ձեր հռչակագրի մեջ, ի՞նչ Մոսկվա, ի՞նչ 75 թվի քարտեզ, ի՞նչ ադրբեջանապատկան հողեր, ի՞նչ 29,8, ի՞նչ 86,6, գոնե գիտե՞ք, որ Արցախը, ներողություն, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից էլ, ապեր, դու ի՞նչ իմանայիր, որ Ղրիմը, օրինակ, ճիշտ է, մի որոշ ժամանակաշրջան եղել է Ուկրաինայի մաս, բայց այն անջատեցին Ուկրաինայից, որովհետեւ ԽՍՀՄ ղեկավարներից մեկը, խմած վախտ, նվեր էր արել ուկրաինացի եղբայրական ժողովրդին: Ղրիմը՝ դեռ ոչինչ: Բա դու (իմացանք, որ ուժեղ պատմաբան ես), չէի՞ր հիշում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատմությունը, որ սկսեց գրվել Ստալինի ձեռքով եւ թարս շարունակություն ունեցավ 2008 թվականից ի վեր: Այս ամենը, ապեր, քեզ պետք է հուշեր, որ Եվրոպայի եւ, առհասարակ, միջազգային հանրության հիշողությունը շատ կարճ է, առավելագույնը՝ մի քանի տարի, որից հետո մոռանում են ամեն ինչ: Եվ վաղը, երբ Ադրբեջանը քո 29,8-ից գրեթե ոչինչ չթողնի, Գրանադայի քո ախպերությունը, վստահ եմ՝ առանց քեզ, մի ուրիշ «հռչակագիր» է ստորագրելու, այս անգամ արդեն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, համապատասխանաբար, 10,0 եւ 96,6 չափերի մասին: Եվ պատկերացրու, Նիկոլ, որ դա քեզ նման հաջորդ ղեկավարը (Աստված մի արասցե՝ այդպիսին ունենանք) շատ նորմալ կընդունի, որովհետեւ դու եւ քեզ նմանն անընդունակ են հասկանալու, որ այդ 10,0-ից 29,8-ը, ինչպես նաեւ Արցախի 5 հազար քառակուսի կիլոմետրը, մեր ժողովրդի պայքարի ու արյան գնով ձեռք բերած-պահածն էր, որ մի կտոր չոր հացի տեղ նետեցիր շան բերանը:

Այո, Նիկոլ, ես նախանձում եմ ուկրաինացիներին եւ վրացիներին, որ քեզ նման ղեկավար չունեն: Նրանց ղեկավարներն այսօր պայքարում են ընդամենը տասնամյակներ առաջ նվեր ստացած տարածքների վերադարձի համար, իսկ դու այն աստիճանի իդիոտ ես, որ հայ ժողովրդի դարավոր հայրենիքից հրաժարվեցիր՝ հանուն ոչնչի: Թե բա՝ 29,8… 86,6… Կադաստրի վկայական…

ՀԳ. Գրանադայում Զելենսկու հետ էիր, չէ՞, նարդի խաղում: Նա պատահաբար քեզ չասա՞ց՝ ավելի լավ է Ղրիմն ու Դոնբասը տամ, մենակ թե խաղաղ ապրենք…