Նախկինում դատված նախարարը մասնակցել է ոստիկանության միջոցառմանը. Էդգար Ղազարյան

Նախկինում դատված նախարարը մասնակցել է ոստիկանության միջոցառմանը. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զինվորական ծառայության ընթացքում իր ղեկավար սպային դանակահարած և այդ հանցագործության համար նախկինում դատված ՀՀ պաշտպանության նախարարը, ով  անգամ ուղերձ չի հղել Հայկական Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ, Վանաձոր քաղաքում մասնակցել է ՀՀ Լոռու մարզում Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկի միջոցառմանը»։