Ակնհայտ է՝ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի

Ակնհայտ է՝ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում սնապարծորեն հայտարարել է, թե Արցախի Հանրապետությունից բռնազավթված Կովսականում արդեն բնակեցվել է մեկ գյուղ։

Շատ մեղմ ասած, առանձնապես մեծ հաջողություն չէ՝ երկու տարում ընդամենը մեկ գյուղ 41 վերաբնակիչ ընտանիքով, եթե չասենք՝ ընդհանրապես ձախողում նավթադոլարային «առևտրականի» համար

Մինչդեռ նույն ժամանակահատվածում բռնազավթված հայկական հողերում կառուցվել է երկու օդանավակայան, որոնցից մեկը՝ Վարանդայինը, ունակ է ընդունելու ծանր ինքնաթիռներ։

Ստացվում է, որ 41 ընտանիքով մեկ գյուղի համար կառուցվել է երկու օդանավակայան, ինչը անիմաստ է, եթե գոըծընթացը չդիտարկենք այլ անկյունից։

Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցսխից բռնազավթված հայկական շրջանները նպատակ ունի ոչ թե արագ վերաբնակեցնելու, այլ դարձնելու ռազմականացված գոտիներ՝ Հայաստանի և Իրանի դեմ գործողությունների հեռագնա նպատակով՝ ընդ որում, այդ տարածքներ ներգրավելով արտատարածաշրջանային ուժերին։

Ըստ այդմ, ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի, և իբր խաղաղության դարաշրջանի մասին հավաստիացումները սին ու վտանգավոր պատրանքներ են, իսկ Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքի ձևավորումն ու գործարկումը կենսական անհրաժեշտություն։

Իրանագետ Վարդան Ոսկանյան