Ընտանիքն այն սրբությունն է, որը պետք է դուրս մնա տարատեսակ քաղաքական բախումներից

Ընտանիքն այն սրբությունն է, որը պետք է դուրս մնա տարատեսակ քաղաքական բախումներից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Երբ ինձ ասում են, որ «ատելություն չկա» և ատելության թեման հատուկ ներքաշվում է դաշտ` նեղ քաղաքական դիվիդենտ շահելու համար, ես ուղղակի ապշում եմ, քանի որ ատելությունը և անհանդուրժողականությունըն այն չէ, երբ մարդիկ փողոցներում դանակով միմյանց վրա են հարձակվում, ատելությունն առաջին հերթին բարոյական կարմիր գծերի ոտնահարումն է, որը անխուսափելի քայքայում է հասարակությունը։ Նամանավանդ, երբ ատելությունը տարածվում է ընտանիքի անդամների վրա...երեխաները, ընտանիքն այն սրբությունն է, որը ցանկացած դեպքում պետք է դուրս մնա տարատեսակ քաղաքական բախումներից։ Մի հարց. բա որ ինչ-որ մի աննորմալ ոգևորվի «վրա տալու» կոչերից և վնաս տա մարդկանց, ո՞վ է պատասխան տալու:
Շատ կարևոր մի պահ. մենք կարող ենք հազար անգամ դատապարտել ստեղծված իրավիճակը, բայց եթե մենք պայքարենք հետևանքների դեմ` անտեսելով ատելությունը գեներացնող պատճառները, ապա կկանգնենք շատ լուրջ և վտանգավոր զարգացումների առջև»։