Արշավներ ենք սկսելու Լեռնային Ղարաբաղում դրանք պահպանելու համար․ մեզ համար այն հույժ կարևոր է

Արշավներ ենք սկսելու Լեռնային Ղարաբաղում դրանք պահպանելու համար․ մեզ համար այն հույժ կարևոր է

Հունաստանի համար հույժ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային օբյեկտները պահպանվեն։ Այդ ուղղությամբ արշավներ ենք կազմակերպվելու ոչ միայն Եվրամիության տարբեր կառույցների, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ։ Մենք միանշանակ կողմ ենք, որ քրիստոնեական խորհրդանշական վայրերը պահպանվեն Լեռնային Ղարաբաղում, և ցանկանում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունն իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որոնք այս վայրերը կրում են և կարող են կրել։

Այս մասին քիչ առաջ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։ 

«Հունաստանը նաև մոտ ժամանակներս կգործարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց մարդասիրական օգնության ծրագիրը, մասնավորապես, նախագիծն ուղղված կլինի մարդկանց բնակարաններով ապահովելուն»,- ասաց նա։