10 անձի զրկել են քաղաքացիությունից 

10 անձի զրկել են քաղաքացիությունից 

Մոսկվայի մարզի թվով 10 բնակչի զրկել են քաղաքացիությունից։ Նրանք նախկինում դատապարտված են եղել թմրանյութերի անօրինական շրջանառության համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը։

Նշված անձինք վերջին տարիներին են ՌԴ քաղաքացիություն ստացած եղել, եւ որպես ՌԴ քաղաքացիներ են կատարել վերոնշյալ հանցանքը։ Նրանց հանդեպ քաղաքացիությունից զրկման համապատասխան դատական վճիռ է կայացվել։