Լրտեսական սկանդալ․ Սերբիայում սպան փող է վերցրել ռուսական ռազմական կցորդից

Լրտեսական սկանդալ․ Սերբիայում սպան փող է վերցրել ռուսական ռազմական կցորդից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սկսել է հետաքրքրվել տեղեկություններով, որոնց համաձայն, Ռուսաստանի ռազմական կցորդը փորձել է հավաքագրել սերբական բանակի սպային։ Այս մասին հայտնում է Blic-ը, վկայակոչելով Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հայտարարությունն այս առնչությամբ։ Ըստ հրապարակման, Վուչիչը հանձնարարել է ռազմական անվտանգության գործակալությանը տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար հատուկ քննություն սկսել։ «Մենք ամբողջական տեղեկություններ չունենք, սակայն եթե այս ամենը պարզվի որ ճիշտ է, ապա լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու»,- ասել է Սերբիայի վարչապետը։ Նշենք, որ նոյեմբերի 17-ին «Յութուբում։ հայտնվել էր տեսանյութ, որտեղ երկու տղամարդիկ են հանդիպում եւ տղամարդկանցից մեկը գումար է փոխանցում մյուսին ու հեռանում մեքենայով։ Ենթադրաբար նրանցից մեկը ռուսական ռազմական կցորդ Գեորգի Կլեբանն է, մյուս սերբական բանակի սպա։