Թրամփը սիրաշահում է Թուրքմենստանին 

Թրամփը սիրաշահում է Թուրքմենստանին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովին շնորհավորել է Նովրուզ Բայրամի առիթով։ Այս մասին հայտնում է «Нейтральный Туркменистан» պարբերաթերթը։ Շնորհավորական հեռագրում Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Կասպից ծովի կարգավիճակի հստակեցման եւ վերջինիս կարգավիճակի հետ կապված ստորագրված կոնվենցիայից հետո Թուրքմենստանի համար լավ հնարավորություններ են բացվում իր գազը հասցնել մինչեւ Արեւմուտք՝ Եվրոպա։ Նովրուզ Բայրամի վերածնունդի եւ զարթոնքի խորհուրդը կապելով նոր հնարավորությունների ստեղծման հետ, Թրամփը նկատել է, որ ամերիկյան գործարար շրջանակները նոր հնարավորություններ են փնտրում Թուրքմենստանի հետ առեւտրա-տնտեսական կապերի խորացման համար։