Լաչինի ճանապարհին նոր ճանապարհ է կառուցվում․ Ալիևի օգնական

Լաչինի ճանապարհին նոր ճանապարհ է կառուցվում․ Ալիևի օգնական

Ադրբեջանը ճանապարհներ է կառուցում և բարելավում հաղորդակցությունն ու տրանսպորտային կապերը՝ ի տարբերություն այլ երկրների, որոնք խոչընդոտներ և անջրպետեր են դնում։

Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Զանգիլանի օդանավակայանից Լաչին տանող ճանապարհին նոր ճանապարհ է կառուցվում... 
Ճանապարհը մշակույթ է և քաղաքակրթության առանցքային բաղադրիչ»,-պաթետիկ գրառում է արել Ալիևի օգնականը։