Առանց Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու. Տիգրան Աբրահամյան

 Առանց Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամայանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սյունիքի ու Վայոց ձորի 3 քաղաքներում երեկ գործընկերներիս հետ հանդիպումների շարք եմ ունեցել մեր քաղաքացիների հետ։

Թեև քննարկումների թեման ծավալուն էր, բազմաշերտ, սակայն տրվող հարցերն ու ռեպլիկները հստակ 2 խմբի մեջ կարելի էր դասակարգել՝ իշխանության հեռացում և անվտանգության ապահովում։
Իրականում այս երկու խումբ հարցերը իրար հետ փոխկապակցված են։ Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու։ Սա միանշանակ։

Իմ համար այսպիսի հանդիպումները կարևոր են մեծ թվով հարցերի շուրջ դիրքորոշում ձևավորելու և առաջնահերթություններ ֆիքսելու համար։

Որքան էլ հասարակության մի հատված անտարբերություն է դրսևորում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ, երեկվա իմ հանդիպումների ժամանակ տրվող հարցերի գերիշխող մասն այս թեմաներով էր։
Սա ինքնին կարևոր է, որովհետև որքան էլ իշխանությունը փորձում է կենցաղն ու պայմանական ասֆալտը դարձնել առաջնային քննարկումների առանցք՝ տոտալ քարոզչության միջոցով անվտանգության և Արցախի վերաբերյալ օրակարգը հետին պլան մղել, հանրության համար իրական օրակարգը աստիճանաբար առաջին պլան է գալիս։

Ընդդիմությունն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պետք է արագացնի, որովհետև դրա դինամիկայից է կախված երկրի ճակատագիրը»։