Դուբայի օդանավակայանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Դուբայի օդանավակայանում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Դուբայի օդանավակայանում վթարի է ենթարկվել Diamond-43 թեթեւ ինքնաթիռը։ Զոհվել է երկու մարդ։ Ինքնաթիռում եղել է չորս մարդ։

Ինքնաթիռն իրականացրել է օդային դիտարկման ֆունկցիաներ։ Զոհվածները օդանավի հրամանատարն է ու նրա օգնականը։ Վթարի ամենահավանական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Վթարի հետեւանքով որոշ թռիչքներ տեղափոխվել են Dubai World Central օդանավակայան։ Կարճ ժամանակ անց վթարի հետեւանքները վերացվել են, ու օդանավակայանը սկսել է գործել ըստ կանոնակարգային ռեժիմի։