Պուտինի մուտքը Կանադա արգելվել է 

Պուտինի մուտքը Կանադա արգելվել է 

Կանադայի իշխանությունները արգելել են իրենց տարածք այն ՌԴ քաղաքացիների մուտքը, ովքեր հայտնվել են սանկցիաների տակ։ Նրանց թիվը կազմում է մոտ հազար մարդ։ Ցանկում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտարարել է Կանադայի Հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն։ Նա հայտարարել է նաեւ, որ Կանադան աջակցում է Ուկրաինային ռուս-ուկրաինական ներկայիս առճակատման մեջ եւ «մտադիր են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել գործած հանցագործությունների համար»։

Սանկցիոն ցանկում Ռուսաստանի կառավարության եւ ռազմական հրամանատարության անդամներն են, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք, ըստ Կանադայի իշխանությունների, կապ ունեն ռուս-ուկրաինական ներկայիս առճակատման հետ։