Իմ տղեն չկա, ես պիտի գնամ բժշկի, ասեմ ինձ փրկե՞ք

Իմ տղեն չկա, ես պիտի գնամ բժշկի, ասեմ ինձ փրկե՞ք

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրել է․

«Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք, խոսալ անգամ չենք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրանց տված կալանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից, գրեթե երկու օր փակված իր մեջ մտորումների մեջ էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնա։

Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց․

«Ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա ես պիտի գնամ բժշկի, ասեմ ինձ փրկե՞ք»։

Այ էս օրի հասցրեցիք ստահակներ, վերից վար բոլոր քպ–ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը, դուք հավերժ չեք»։