Որևէ տվյալ գոյություն չունի, որ Գոռ Սեդրակյանը կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք

Որևէ տվյալ գոյություն չունի, որ Գոռ Սեդրակյանը կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք

Վերաքննիչ դատարանում քննվում է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։ 

Դատարանի բակում են Սեդրակյանի մտերիմները, հարազատներն ու աջակիցները։

«Նախ պիտի նշեմ, որ Սեդրակյանի ո՛չ ձերբակալումը, ո՛չ կալանավորումն իրավական հիմք չուներ։Որպես պատգամավորի թեկնածու անձը ունի անձեռնմխելիություն և ձերբակալման համար անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվեր։ Նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է ներկայացվեին փաստեր, ԿԸՀ-ն պետք է դրանք ուսումնասիրեր և համաձայնություն տար կամ չտար։ Առանց այդ ամենը հաշվի առնելու, օրենքի կոպիտ խախտմամբ է ձերբակալվել»,- լրագրողների հետ զրույցում դատարանի բակում ասաց Արսեն Բաբայանը։

«Որևէ հիմնավորում, որևէ տվյալ գոյություն չունի, որ Սեդրակյանը կատարել է քրեական օրենսգրքով արգելված արարք։ Ընդ որում՝ խուզարկություններ են իրականացրել և ոչինչ չեն հայտնաբերել։ Կարծում եմ՝ Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա նիստից հետո ազատ կարձակի Գոռ Սեդրակյանին, քանի որ սա հերթական քաղաքական հետապնդումն է՝ քաղաքական հայացքների համար։

Սեդրակյանը մեծ հեղինակություն ունեցող անձ է իրենց մարզում և ընտրություններից մեկ-երկու օր առաջ անմիջապես մեկուսացրել են նրան»,-պնդեց Բաբայանը։