Պայթեցնել այդ ինքնաթիռը․ Թուրք օգտատերերը ծաղրում են հայ փրկարարներին

Պայթեցնել այդ ինքնաթիռը․ Թուրք օգտատերերը ծաղրում են հայ փրկարարներին

Հայաստանը երեկ մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա, հայտնել է Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Մարդասիրական օգնություններով բեռնատարները հատել են սահմանին գտնվող Մարգարայի կամուրջը և ուղևորվել են երկրաշարժից տուժած շրջան», - իր թվիթերյան էջում գրել է ԱԳՆ խոսնակը։

Մարգարա համայնքի բնակիչներն առավոտյան մամուլից են իմացել, որ Հայաստանը Թուրքիային կապող միակ կամուրջը մի քանի ժամով բացվել է: Դրա մասին տեղյակ չի եղել նաև համայքի ղեկավար կազմը։ Ինչևէ, մինչ ՀՀ իշխանությունը բացառիկ մարդասիրական քայլով փորձում է սիրաշահել Թուրքիային, հայ հասարակությունը երկփեղկված է։ Շատերի կարծիքով թշնամական երկիրը երբեք էլ չի գնահատելու այդ քայլը, ավելին՝ ոտքի կանգնելուն պես շարունակելու է սատարել եղբայրական ադրբեջանին եւ ետ չի քաշվելու պանթյուրքիզմի՝ Հայաստանը գրավելու իր մտադրությունից։

Այս ֆոնին ուշագրավ է նաև թուրք հասարակության արձագանքը։ Շնորհակալության փոխարեն, նրանք Թուրքիա մեկնած հայ փրկարարների մահն են ցանկանում, ծաղրում են նրանց եւ ՀՀ իշխանությանը։

Ստորև ներկայացնում ենք այդ մեկնաբանություններից մի քանիսը․