Նիկոլին լավ պահեք, նա դեռ պետք է գալու

Նիկոլին լավ պահեք, նա դեռ պետք է գալու

Նիկոլ, ես չէի ուզենա, որ քեզ մի պատի տակ թրխկացնեն կամ հրապարակում կախեն: Դա շատ արագ ու անհոգ մահ կլիներ քեզ համար: Կուզենայի, որ քեզ պահեին, խնամեին եւ ստորացնեին այնպես ու այնքան, ինչպես եւ որքան դու ես ստորացնում քո քաղաքական հակառակորդներին ու վիրավորում նրանց արժանապատվությունը: Ասա, որ քեզ չի հասնում նման դաժանություն: Չես կարող, չես կարող նման բան ասել, որովհետեւ դու ավելիին ես արժանի, ավելի ու ավելի մեծ նվաստացումների: Ես չարացած եմ, այո, չարացած եմ, որովհետեւ քո այդ վարքագծով դու իմ մեջ փորձել ես սպանել հավատն իմ ժողովրդի, մեր ղեկավարների, մեր երկրի, մեր անցած 30 տարիների հանդեպ:

Ես միշտ պատրաստ եմ եղել տանել, ներել ու հասկանալ մեր անկախ պետության ղեկավարների բոլոր սխալները, համարել, որ սխալվողներից մեկն էլ ես եմ եղել, բայցեւ հավատացել եմ, որ մենք՝ բոլորով, կկարողանանք ուղղել այդ սխալները, դուրս գալ դժվարին դրություններից ու ճանապարհ հարթել մեր հետագա անկախության համար: Դու ինձ համառորեն փորձում ես համոզել, որ սխալ եմ ապրել մի ողջ կյանք, որ պետք էր լինել նենգ, հիշաչար, ստորացնել, եթե կար այդպիսի հնարավորություն, թքել ու սեւացնել ամեն ինչ: Խոստովանեմ՝ դու համարյա համոզել ես ինձ: Հերթը քոնն է, եւ դու պետք է ստորացվես հիմա, քեզ պետք է ոտնատակ տան, քեզ պետք է դատարանից դատարան քարշ տան, դու պետք է օրերով սպասես, մինչեւ մի քննիչ բարեհաճի երկու բառ փոխանակել քեզ հետ: Դու պետք է թաթիկներդ իրար միացրած խնդրես, որ քեզ թույլ տան կես ժամով զբոսանքի դուրս գալ ու արեւի լույս տեսնել:

Հո շատ մռայլ չե՞մ նկարագրում Նիկոլի ապագան: Քեզ եմ հարցնում, սիրելի ընթերցող, այլապես Նիկոլի վրա այս խոսքերը չեն ազդում, նա էն օճառի պես է, որ ձեռքիցդ պլստում-ընկնում է վաննայի մեջ: Նրան պետք է ամրացնել մի սուր մեխի վրա ու ստորացնել, ստորացնել մինչեւ վերջ: Հեշտ չէ պատասխան տալ պայմանավորված պատերազմի համար, հեշտ չէ մարսել այդ պատերազմում կրած խայտառակ պարտությունը, խորտակված մարդկային կյանքերը, տարածքային անչափելի կորուստները: Հեշտ չէ պատասխան տալ համաճարակի դեմ պայքարը տապալելու, այդ նպատակով գոյացած միջոցները սեփական թիմով լափելու, երկրի տնտեսությունը հիմնովին քանդելու, անվտանգությունը ոչնչացնելու, ժողովրդին թշնամու առաջ մորեմերկ թողնելու համար: Ու քանի նրա լեզուն կպտտվի այս ամենը հերքելու, ժխտելու, պատասխանատվությունից խուսափելու համար, նրան պետք է ավելի ու ավելի ստորացնել, ոչնչացնել բարոյապես, որ այս ազգն այլեւս Նիկոլ չծնի:

Ուշադրություն դարձրեք նրա հարուցած քրեական գործերին: Ոչ մի ուժի մեջ մտած դատավճիռ, բայց փոխարենը պարտակված մարտի 1, հոկտեմբերի 27, քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների ձախողում, պահեստավորված անորակ հրթիռների գնում` հենց ՊՆ պահեստից, եւ բազում այսպիսի գործեր, որոնցում ակնհայտ է իր կա՛մ մասնակցությունը, կա՛մ մեղսակցությունը: Եվ այս ամենին զուգահեռ՝ «նախկիններ» շոուն, որպեսզի ապահովի իր, այսպես ասած, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իմիտացիան: Բա չասե՞ս՝ տո տուշոնկա հայտնաբերող Շերլոկ Հոլմս, ինչո՞ւ աներձագիդ շլնքից չես բռնում, թե՝ այ «իշու ձագ», երեք տարում էս ո՞նց ես հարստացել, որ, դաչեդ չհաշված, արդեն սուպերջեթ ինքնաթիռներով ես ֆռֆռում:

Կարո՞ղ է մեկն ինձ բացատրել, թե ինչու է Գռզոյի՝ Ամիրյան փողոցում հրացան քաշող եղբայրն ազատության մեջ, իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանն ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ բանտում: Վերջիններս հանցագո՞րծ են: Իհարկե՝ ոչ: Այլապես վաղուց էին դատապարտվել իրենց գործած հանցանքների համար: Նիկոլն այդ մարդկանց բռնել է, որովհետեւ նրանք իր քաղաքական հակառակորդներն են, բռնել է, որպեսզի նվաստացնի, վիրավորի նրանց արժանապատվությունը: Ամեն ինչ անում են, որպեսզի պրոֆեսոր Չարչյանին մեկ օր ավելի պահեն անազատության մեջ: 10 բժիշկ է պետք պրոֆեսորի առողջական վիճակի մասին եզրակացություն կազմելու համար, իսկ այսքան ժամանակ դեռ 5-ին են ճարել: Բա Նիկոլն անամոթ չէ՞: Առուշը հաղթել է իր համայնքի ընտրություններում: Մարդուն բաց թողեք, թող գնա իր գործին, իր վտանգված սահմանին, իր մարդկանց «հա ու չէ»-ին տեր կանգնի: Գորիսում կրած պարտության համա՞ր եք հիմա էլ վրեժ լուծում Առուշից:

Սա դեռ էն չնչին մասն է իմ բողոքների, որի համար Նիկոլի նման ներհակ ու հիշաչար երեւույթին կարելի է դատապարտել հավերժ բանտարկության ու կտտանքների: Էլ չեմ խոսում ինձ հասցրած անձնական վիրավորանքի մասին: Ի վերջո, իմ ավագ ընկերներն ամեն ինչ արեցին, որ նա չփտեր բանտում, եւ փողոցում հավաքված հանրության հետ բախումներում անհամություններ տեղի չունենային, ի վերջո, իմ ավագ ընկերն ասաց, որ չենք ուզում Նիկոլի ոտը քարին առնի, ի վերջո, իմ կուսակցությունն է պատերազմի առաջին օրը մի կողմ դրել բոլոր գործերն ու դարձել հայրենիքի զինվոր: Եվ ի՞նչ է ստացել այդ ամենի դիմաց… հողատու, դավաճան, կապիտուլյանտ Նիկոլ, որին ոչ միայն հայրենիք, այլեւ երկու էշի գարի չէր կարելի վստահել: